Իշխան Սաղաթելյանին ՀՀ քննչական կոմիտեում որպես կասկածյալ հարցաքննելու, առավել ևս գործը կարճելու համար «արարքն ընդունել» համոզելու, իրավապահների պայմաններն ընդունելուց վերջինիս հրաժարվելու մասին հրապարակումներն իրականության չեն համապատասխանում։ Այս մասին հայտնում է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
«Ավելին․ քրեական վարույթով, Իշխան Սաղաթելյանը տուժողի դատավարական կարգավիճակ ունի, ինչի մասին նա տեղեկացվել է գրավոր»,-գրել է նա։