Հետևեք մեզ։

Դատական իշխանությանը 25-ից մինչև 45 տարի ծառայած 7 դատավորի շնորհակալագրեր են հանձնվել (տեսանյութ)

19:43, 20 մարտ 2023
Դատական իշխանությանը 25-ից մինչև 45 տարի ծառայած 7 դատավորի շնորհակալագրեր են հանձնվել (տեսանյութ)
Վերջին 6 ամիսների ընթացքում դատավորի բարձր պաշտոնին հրաժեշտ տված 7 դատավորի, որոնք իրենց կյանքի մեծ մասը՝ 25-45 տարին նվիրել են դատական իշխանությանը, հանձնվել են շնորհակալագրեր։ Այս մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհուրդը։
Պաշտոնաթող դատավորներն են՝
Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Աշոտ Սարգսյանը՝ դատական իշխանությանը ծառայել է ավելի քան 33 տարի,
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանը՝ դատական իշխանությանն է նվիրել իր կյանքի 45 տարիները,
Վարչական դատարանի դատավոր Կարինե Բաղդասարյանը՝ արդարադատություն է իրականացրել ավելի քան 21 տարի,
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը՝ դատական իշխանությանն է ծառայել է շուրջ 22 տարի,
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Մամիկոն Դրմեյանը՝ իր կյանքի ավելի քան 24 տարիները նվիրել է դատական իշխանությանը անձնվեր ծառայելուն,
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանը՝ իրավունքին և օրինականությանը ծառայել է շուրջ 27 տարի,
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Ստեփան Միքայելյանը՝ դատական իշանությանը ծառայել է ավելի քան 22 տարի: