Հետևեք մեզ։

Մարզերում արձանագրվել է 893 ՃԵ կանոնների խախտում

23:37, 20 մարտ 2023
Մարզերում արձանագրվել է 893 ՃԵ կանոնների խախտում

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մարտի 13-ից 20-ը Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում և Սյունիքում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 893 խախտում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 19 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 10 վարորդ։ 4 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 4-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 66-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։

 

Ըստ աղբյուրի՝ նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։