Ադրբեջանցիները լուսանկար են տարածել ըստ որի` Արցախի Մարտունի քաղաքում տեղադրված Ավոյի՝ Մոնթե Մելքոնյանի հուշարձանը ապամոնտաժվել է, քանդակագործը Լևոն Թոքմաջյանն էր։
1980թ. մայիսից Մոնթե Մելքոնյանը եղել է Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի զլխավոր ռազմական մարզիչ:
1983թ. հեռացել է ՀԱՀԳԲ-ից և հիմնել «ՀԱՀԳԲ-Հեղափոխական շարժում» կազմակերպությունը: 1990թ. հոկտեմբերից զինվորագրվել է Արցախի պաշտպանությանը: 1991թ. սկզբին հիմնել է Հայրենասիրական ջոկատը: 1992թ.-ից Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար է եղել:
Մասնակցել է ՀՀ Իջևանի, Ճամբարակի, ԱՀ Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: Ղեկավարել է Մարտունու, Քարվաճառի, Աղդամի ազատագրական ռազմական գործողությունները: Հերոսի անունով է կոչվում ՀՀ ՊՆ ռազմական վարժարանը: