Արցախում պետական պահուստից տրամադրվող 5 անուն պարենային ապրանքներին փետրվարի 21-ից կավելանան նաև միրգը, բանջարեղենը և ձուն: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Արցախում տեղեկատվական շտաբը։
«Առաջին անհրաժեշտության մի խումբ պարենային ապրանքներ կշարունակեն սպառողներին տրամադրվել կտրոնային համակարգով: Հաշվի առնելով առկա մթերքների սղությունն ու բնակչությանը հավասարաչափ բաշխելու անհրաժեշտությունը, կտրոնով տրամադրվող ապրանքների ցանկն ընդլայնվել է: Փետրվարի 21-ից պետական պահուստից տրամադրվող 5 անուն պարենային ապրանքներին կավելանան նաև միրգը, բանջարեղենը և ձուն»,- հայտնում է աղբյուրը: