Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքէջում ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից շրջանառության մեջ են դրվել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը։
Նախագծերը հասանելի են հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/5385
Նախաձեռնությունը միտված է ոստիկանության ծառայողների սոցիալական ապահովության երաշխիքների էական բարելավմանը, ինչպես նաև ոստիկանական համակարգը պրոֆեսիոնալ կադրերով համալրելուն: