ՄԱԿ-ը չի կարծում, որ կազմակերպությունից որևէ երկրի դուրս մնալը կնպաստի երկարաժամկետ խաղաղության որոնմանը։
Ճեպազրույցի ժամանակ ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը․
«Մենք չենք հավատում, որ անդամ երկրների հեռացումը նպաստում է խաղաղության երկարաժամկետ որոնմանը», - ասել է Դյուժարիկը` մեկնաբանելով ՄԱԿ-ից Ռուսաստանի Դաշնությանը բացառելու պարբերական կոչերը։