Թուրքիայի Հաթայ նահանգում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել են տեղի սեյսմոլոգները։ Օջախը գտնվել է ծովում՝ 9 կիլոմետր խորության վրա՝ ափից 5 կիլոմետր հեռավորության վրա։
Փլուզվել են մի քանի շենքեր, որոնք վնասվել էին փետրվարի սկզբին տեղի ունեցած երկրաշարժերից։
Աղետների կառավարման տեղական գործակալությունը հայտնում է, որ երկրաշարժերի զոհերի թիվն աճել է՝ հասնելով 38 044-ի: Փլատակների մաքրման աշխատանքներում ներգրավված է ավելի քան 11 հազար փրկարար։
Թուրքիայի Հաթայ նահանգում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. զոհերի թիվն ավելացել է
11:28, 17 փետրվար 2023