Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել Է օրենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ Չորրորդ արձանագրության վավերացման մասին։ Փաստաթուղթը հրապարակվել է է երկրի ԱԺ–ում։
«Վավերացնել 2002 թվականի հոկտեմբերի 7-ի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին Չորրորդ արձանագրությունը, որը ստորագրվել է 2022 թվականի օգոստոսի 26-ին», - ասված է հաղորդագրության մեջ։
Փաստաթուղթը Բելառուսի խորհրդարանը վավերացրել է այս տարվա հունվարի վերջին։ Չորրորդ արձանագրության համաձայն՝ ՀԱՊԿ կանոնադրության 8-րդ հոդվածը լրացվում է այն դրույթով, որ անդամ պետությունները փոխգործակցում են նաև կենսաբանական անվտանգության ոլորտում, իսկ ՀԱՊԿ կանոնադրության 17-րդ հոդվածը՝ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հնարավորության մասին դրույթով: