Հետևեք մեզ։

20-րդ դարի ամենաքննարկվող զույգի՝ Ալեն Դելոնի և Ռոմի Շնայդերի սիրո պատմությունը (լուսանկարներ)

00:47, 10 նոյեմբեր 2023
20-րդ դարի ամենաքննարկվող զույգի՝ Ալեն Դելոնի և Ռոմի Շնայդերի սիրո պատմությունը (լուսանկարներ)

Ողջ աշխարհն ուշադիր հետևում էր Ալեն Դելոնի և Ռոմի Շնայդերի՝ այդ դարաշրջանի կինոյի ամենագեղեցիկ զույգի սիրավեպին։ Պապարացիների արած լուսանկարները պահպանել են նրանց սիրո մթնոլորտը։

 

 

Ռոմի Շնայդերի և Ալեն Դելոնի պատմությունը դասական վեպ է հիշեցնում։ Մի լավ աղջիկ սիրահարվել է մի  կռվարարի և փախել է նրա մոտ իր խիստ ծնողներից: Հայտնիների հարաբերությունները չեն համապատասխանում «Նրանք ապրեցին երկար և երջանիկ» արտահայտությանը: Նրանք միասին մնացին ընդամենը 5 տարի, սակայն դա չխանգարեց նրանց դառնալ 20-րդ դարի ամենավառ զույգը։

 

 

19-ամյա Ռոմի Շնայդերը և 23-ամյա Ալեն Դելոնն առաջին անգամ հանդիպել են 1958 թվականին։ Նրանք միասին պետք է նկարահանվեին «Քրիստինա» ֆիլմում։ Աղջիկն արդեն աստղ էր Ավստրիայում՝ շնորհիվ կայսրուհի Սիսիի մասին ֆիլմերի շարքի, իսկ երիտասարդ Դելոնը նոր էր անում իր առաջին քայլերը կինոյում։

 

 

Գոյություն ունի երկու վարկած, թե ինչպես է սկսվել Դելոնի և Շնայդերի սիրավեպը։ Վարկածներից մեկի համաձայն՝ դերասանների միջև կայծ է բռնկվել բառացիորեն իրենց ծանոթության առաջին րոպեներից, և նրանց վաղ սիրավեպը «Քրիստինե»-ում վերածվել է շատ իրականի: Այլ աղբյուրներ պնդում են, որ ժամանակ է պահանջվել, որպեսզի Ռոմին և Ալենը հետաքրքրվեն միմյանցով։

 

Նրանց առաջին հանդիպումը տեղի է ունեցել 1958 թվականին Փարիզ-Օրլի օդանավակայանում նկարահանումների սկսվելուց անմիջապես առաջ։ Ռոմին իր զուգընկերոջը չափազանց ամբարտավան էր համարել, կինոյում բավականին համեստ փորձով: Այնուհետև դերասանուհին մտափոխվել է՝ նա չի կարողացել դիմակայել Դելոնի խարիզմային:

 

 

Բառացիորեն միասին անցկացրած առաջին օրերից հետո Դելոնին հաջողվել է  Շնայդերին համոզել՝ իր հետ տեղափոխվել Փարիզ։ Դերասանուհու մայրը՝ Մագդա Շնայդերը, չի պաշտպանել այս գաղափարը։ Ավելին, նա փորձել է հետ պահել դստերը հապճեպ որոշումներ կայացնելուց, քանի որ Ռոմիի նոր սիրեկանը վստահություն չի ներշնչել նրան: Մագդան պնդել է, որ զույգը օրինականացնի իրենց հարաբերությունները։ 1959 թվականին Ալենն ու Ռոմին իրականում նշանվել են Շվեյցարիայում, սակայն հարսանիքի ամսաթիվն անորոշ են թողել։

 

Փարիզում սիրահարները մեծ բնակարան են վարձել, իսկ հանգստյան օրերին գնացել են արվարձաններ, որտեղ Դելոնը վերակառուցել  է իր հին կալվածքը։ Ռոմին օրագիր է պահել և նկարագրել իրենց համատեղ կյանքը. Դելոնի և Շնայդերի լուսանկարները իդեալական են եղել, բայց իրականությունն այնքան էլ գեղեցիկ չի եղել. խառնվածքներով երիտասարդները չափազանց տարբեր են եղել։

 

 

Ռոմին և Ալենն ապրել և աշխատել են միասին, բայց այս մթնոլորտը մթագնել է դերասանի դավաճանության մասին շրջանառվող լուրերը: 1960-ականներին նա արդեն սեքս-խորհրդանիշ է համարվել Ֆրանսիայում, իհարկե, նրան վերագրել են ամենահմայիչ գործընկերների հետ հարաբերություններ ունենալը:

 

Սիրավեպն ավարտվել է այն բանից հետո, երբ Դելոնը սիրավեպ է սկսել Նիկո անունով գերմանացի դերասանուհու հետ (կինը Ալենից որդի է ունեցել): Ռոմին չի ներել նրան, իսկ 1963 թվականի դեկտեմբերին զույգը հայտարարել է նշանադրության ավարտի մասին։ Այնուամենայնիվ, Ալեն Դելոնն ու Ռոնի Շնայդերը ցմահ մնացել են ընկերներ։ Ռոմի Շնայդերը մահացել է 44 տարեկանում, հուղարկավության հարցերով զբաղվել է Ալեն Դելոնը։