ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Քեւին Մելլինը հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է պատասխանատվություն կրի Արցախի շրջափակման համար։
«Ադրբեջանի կողմից Արցախի երկամսյա դաժան շրջափակումը հումանիտար ճգնաժամ է, որը 120 հազար հայերի զրկել է կարեւոր կենսական օգնությունից։ Մենք պետք է Ադրբեջանին պատասխանատվության կանչենք։ Ես միացել եմ Հայկական խորհրդի իմ գործընկերներին եւ աջակցում եմ երկկուսակցական բանաձեւին, որով կոչ է արվում ԱՄՆ-ին դատապարտել Ալիեւի գործողությունները»,- Twitter-ում գրել է նա: