Եվրոպայում գազի գինը բորսայական առուվաճառքի ժամանակ նվազել է 550 դոլարից՝ 1000 խմ-ի դիմաց։ 2021 թվականի օգոստոսի վերջից ի վեր առաջին անգամ է գրանցվել այդ սակագինը՝ ըստ Լոնդոնի ICE բորսայի։ Օրական ընդհանուր գնի նվազումը կազմում է ավելի քան 4%: Նիդեռլանդների TTF հանգույցում մարտի ֆյուչերսների արժեքը նվազել է մինչև 545 դոլար 1000 խմ-ի դիմաց: Գազի գնանշումները նվազում են այս և հաջորդ շաբաթ Եվրոպայում բավականին տաք եղանակի կանխատեսումների ֆոնին: Բացի այդ, գազի գնի անոմալ անկումը պայմանավորված է ԵՄ շուկայում գազի ներկայիս ավելցուկով և դրա սպառման միաժամանակյա սահմանափակմամբ։
Եվրոպայում գազի գինը 2021 թվականի օգոստոսից ի վեր առաջին անգամ ցածր է 550 դոլարից
14:09, 17 փետրվար 2023
