Օրերս Երևանում և Բաքվում է եղել հայ-ադրբեջանական կարգավորման հարցով Սերգեյ Լավրովի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը։ Այս մասին ամենաշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ռոսաստանի դիվանագիտռական կառույցի ներկայացուցիչը հերթական անգամ ասաց, որ Ռուսաստանը պատրաստ է համագործակցել և աջակցություն ցուցաբերել երկրի գործընկեր պետություններին։
« Թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերը հաստատել են իրենց հետաքրքրվածությունը մեր երկրի միջնորդության հարցում: Հաշվի առնելով խաղաղության պայմանագրի թեմայի զգայունությունը՝ չեմ ներկայացնի խորհրդատվության մանրամասները, բայց կարող եմ ևս մեկ անգամ վերահասատել մեր պատրաստակությունը՝ Մոսկվայում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն այս հարցի շուրջ», - ասել է Զախարովան: