Հետևեք մեզ։

Ինչ տեսք ուներ ինտերնետը 30+ տարի առաջ և որ կայքերն են բացվել այդ ժամանակահատվածում

22:23, 21 նոյեմբեր 2023
Ինչ տեսք ուներ ինտերնետը 30+ տարի առաջ և որ կայքերն են բացվել այդ ժամանակահատվածում

1990 թվականի դեկտեմբերի 20-ին բացվեց առաջին կայքը, որը ստեղծել էր բրիտանացի գիտնական Թիմ Բերներս-Լին, որն այն ժամանակ աշխատում էր Շվեյցարիայի Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպությունում: Ի սկզբանե նախագիծը նպատակ ուներ օգնել գիտնականներին հեշտացնել տեղեկատվության որոնումը, սակայն Համաշխարհային ցանցը,  («World Wide Web», կրճատվել է www) օգտագործվում է ավելի քան երեք միլիարդ մարդկանց կողմից: Այժմ մեր կյանքում գրեթե ամեն ինչ միացված է ինտերնետին, ներառյալ մարդկանց հետ շփումը, աշխատանքը, բանկային գործունեությունը, խաղերը և շատ ավելին: Իսկ ինչպիսի՞ տեսք ուներ համացանցն իր գոյության սկզբում:

 

Ահա թե ինչ տեսք ուներ Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպության առաջին կայքը։

 

 Aliweb-ն աշխարհում առաջին որոնողական համակարգն է և նաև 1993 թվականին եղել է Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպության նախագծի մաս: Այն նախագծվել է Մարտին Կոստերի կողմից՝ համաշխարհային ցանցի առաջին ստեղծողներից մեկը։  

 

Bloomberg-ը գործարկել է իր կայքը 1993 թվականին, որը տրամադրում է ֆինանսական և տեխնոլոգիական նորություններ յուրաքանչյուրին, ով տարեկան վճարում է $24,000:

 

 

Amnesty International միջազգային ոչ կառավարական իրավապաշտպան կազմակերպության կայքը, որի նպատակն է վերականգնել արդարությունը աշխարհում, ստեղծվել է 1994թ.

 

 

Աշխարհահռչակ The Economist լրատվական ամսագիրը հիմնադրվել է 1843 թվականին։ Ամսագրի կայքը թողարկվել է 1994 թվականին և արժեցել է 120 դոլար։

 

 

Ամերիկյան Pizza Hut ռեստորանային ցանցի կայքը բացվել է 1994 թվականին։ 

Վերլուծական