Հետևեք մեզ։

Ժամանակավորապես փակ կլինեն Հաղթանակի կամրջի մայթերը և երթևեկելի առաջին գոտիները

15:27, 17 փետրվար 2023
Ժամանակավորապես փակ կլինեն Հաղթանակի կամրջի մայթերը և երթևեկելի առաջին գոտիները

Հաղթանակի կամրջի բարեկարգման աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի փետրվարի 20-ից մինչ նոյեմբերի 20-ը  կամրջի մայթերը և երթևեկելի առաջին գոտիները   փակ են լինելու: Ըստ այդմ՝   20.02.2023թ.-05.07.2023թ. կփակվի Իսակովի պողոտայից դեպի Արգիշտի փողոց ուղղության աջակողմյան հատվածը, իսկ 05.07.2023թ.-20.11.2023թ.՝ Իսակովի պողոտայից դեպի Արգիշտի փողոց ուղղության ձախակողմյան հատվածը: Հետիոտների  անվտանգ տեղաշարժն ապահովելու համար առաջարկվում է  օգտվել Իսակովի պողոտայի սկզբնամասում գոյություն ունեցող ստորգետնյա անցումից, ինչպես նաև Իսակովի պողոտայի և Արգիշտիի փողոցի հատման խաչմերուկում գոյություն ունեցող հետիոտնային անցումից և Գր. Լուսավորչի փողոցի ստորգետնյա հետիոտնային անցումից: Պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ներողամտություն: