Եվրամիությունն ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի երկայնքով և դրա շուրջ տեղի ունեցող զարգացումներին և դրանց հումանիտար հետևանքներին: Այս մասին Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ասել է, պատասխանելով Եվրոպական խորհրդարանի անդամ Դիմիտրիս Պապադակիսի կողմից 2022 թ. դեկտեմբերի 21-ին ուղղված գրավոր հարցերին՝ կապված Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի հետ:
«Եվրամիությունը լրջորեն մտահոգված է ազատ տեղաշարժի և կենսական անհրաժեշտության ապրանքների մատակարարման շարունակական սահմանափակումների պատճառով տեղի բնակչությանը հասցված տառապանքների առնչությամբ», - գրել է Բորելը:
ԵՄ դիվանագիտության ղեկավարը շեշտել է, որ մշտական սերտ կապի մեջ է կողմերի հետ՝ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ևս։