Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ են սկսել Ռուսաստանի ղեկավարի մերձմոսկովյան Նովո-Օգարյովոյում գտնվող նստավայրում: RIA.ru–ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում պլանավորվում է քննարկել պաշտպանության, անվտանգության, ինչպես նաև Միութենական պետության շրջանակներում ինտեգրման զարգացման հարցերը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ զրույցը լինելու Է հանգամանալից:
Պուտինն ու Լուկաշենկոն բանակցություններ են սկսել ՌԴ նախագահի նստավայրում
17:31, 17 փետրվար 2023
