ՀՀ նախագահի հրամանագրով՝ Սմբատ Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ՝ ազատվելով 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Սմբատ Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ՝ ազատելով նրան 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում: