Հետևեք մեզ։

Խոստովանեմ, որ նախկինում ես չեմ լսել մասնագետների կարծիքը․ իմ քայլական Աշոտ Սարգսյանը՝ նախկին ու ներկա ծառահատումների մասին  (տեսանյութ)

19:05, 28 մարտ 2023

Երևանի քաղաքապետարանը Կասկադին հարող տարածքում արդեն տնկել է ճապոնական թանկարժեք սակուրաները, որոնք դեռ պետք է ծաղկեն, որպեսզի ինստագրամյան ֆոտոսեսիաների համար գեղեցիկ ֆոն ապահովեն։ Տեղական թեղիներն ու հացենիները արմատախիլ անելու և տեղը արտասահմանյան սակուրաներ տնկելու քաղաքապետարանի որոշումը շատ քննադատվեց սոցցանցերում տարբեր շրջանակների, այդ թվում՝ մասնագետների կողմից, բայց փողոցում որևէ բնապահպանական ակցիա, որևէ դիմադրություն տեղի չունեցավ։ ՔՊ-ականները, որ նախորդ իշխանության օրոք անգամ մի չորացած թուփ կտրելու դեպքում պատրաստ էին բուլդոզերների տակ պառկել և մեծ շոու սարքել դրանից, այսօր ամբողջ ուժով արդարացնում են Երևանի քաղաքապետարանի կողմից այս զանգվածային ծառահատումը։ Արդարացնողներից ու նախկինում ծառահատումների դեմ ակցիա անողներից մեկն էլ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ հանդիսացող Աշոտ Սարգսյանն է, որի հետ էլ թեմայի շուրջ զրուցել է Hayastan.news-ը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ