Պարիսա Դամանդանն իրանցի լուսանկարիչ և նկարչուհի է։ Պարիսան Թեհրանի համալսարանից ստացել է լուսանկարչության դիպլոմ և հրատարակել ֆոտոգիրք՝ «Ֆոտոդիմանկար. ինչպես փոխել դեմքերը»: Գիրքը պատկերում է 20-րդ դարի սկզբի Սպահան քաղաքի պատմությունը մարդկանց դեմքերի միջոցով, որոնց դիմանկարները լուսանկարիչը հավաքել է ավելի քան 10 տարի:
Այս լուսանկարները գտնելը դժվար է եղել, քանի որ 1979 թվականին Իրանի Իսլամական Հանրապետության ստեղծումը նշանակում էր հիջաբի հարկադիր կրում բոլոր կանանց համար և արգելում էր բաց գլուխներով նկարվելը: Արդյունքում, բազմաթիվ լուսանկարչական ստուդիաներ հավասարվեցին գետնին, և բազմաթիվ արխիվներ մնացին ձեղնահարկերում փոշու տակ:
Յուրաքանչյուր կադր պատկերում է Սպահանում լուսանկարչական դիմանկարի զարգացման, Իրանում լուսանկարչության սոցիալական բնութագրերի և հայացքի ուժի մասին: