Փետրվարի 21-ին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, տեղի կունենա դաշինքի գլխավոր քարտուղարՍտոլտենբերգի, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի և Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի համատեղ հանդիպումը։ Համապատասխան տեղեկատվություն է տարածում ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։
Բանակցություններից հետո Ստոլտենբերգը, Բորելը և Կուլեբան հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։
Ինչպես նշել է Դմիտրի Կուլեբան, սա Ուկրաինայի, ՆԱՏՕ-ի և Եվրամիության ներկայացուցիչների առաջին հանդիպումն է եռակողմ ձևաչափով։
«Ես սպասում եմ Ստոլտենբերգի և Ջոզեֆ Բորելի հետ հանդիպմանը՝ ամրապնդելու մեր գործընկերությունն ու համագործակցությունը Ուկրաինայի և Եվրոպայի պաշտպանության համար»,- ասել է ուկրաինացի դիվանագետը։
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ փետրվարի 20-ին Կուլեբան կհանդիպի Եվրամիության արտաքին գործերի նախարարների հետ, որից հետո եվրոպացի նախարարները կհանդիպեն Մոլդովայի արտաքին գործերի նախարար Նիկու Պոպեսկուի հետ։