Գերմանական Քյոլն և Մայնց քաղաքներում սկսվել է ամենամյա փողոցային շքահանդեսի նախապատրաստությունը։ Սովորաբար այս շքերթի գլխավոր հերոսները գերմանացի և համաշխարհային հայտնի քաղաքական գործիչների գրոտեսկային և ծաղրանկարային պատկերներն են։ Այս տարի գլխավոր կերպարը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է։ Նրա համար երեք կերպար է ընտրվել՝ «Սատանային համբուրող Պուտինը», «Աշխարհը մսաղացի միջով անկացնող Պուտինը» և «Ուժեղ արևելյան քամի» կամ «Պուտինն ընդդեմ ԵՄ-ի»։ Քաղաքական գործիչների՝ պապիե-մաշեից պատրաստված մեծածավալ ֆիգուրները երթով շքահանդեսի դուրս կգան փետրվարի 20-ին։ Ակնկալվում է, որ «Խելագար երկուշաբթի» անունը ստացած շքերթը Քյոլնի փողոցներում կհավաքի մինչև մեկուկես միլիոն հանդիսատես։