Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում այսօր՝ փետրվարի 17-ին, հանդիպում է ունեցել Իրաքի Հանրապետության վարչապետ Մոհամմեդ Շիա Սուդանի հետ:
Ինչպես Hayastan.news-ը տեղեկանում է Կառավարության տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները կարեւորել են հայ-իրաքյան հարաբերությունների զարգացումը տարբեր ուղղություններով, այդ թվում` քաղաքական եւ տնտեսական:
Այդ առումով, կողմերն ընդգծել են երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի խորացման անհրաժեշտությունը, գործարարների շրջանում փոխգործակցության ընդլայնումն ու ամրապնդումը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում կնախանշվեն հետագա քայլերն ու համատեղ ծրագրերը:
Կարեւորվել է նաեւ միջազգային հարթակներում փոխշահավետ համագործակցությունը: