Հետևեք մեզ։

Արդարադատության միջազգային դատարանը Լաչինի հարցով որոշումը կհրապարակի փետրվարի 22–ին

19:06, 17 փետրվար 2023
Արդարադատության միջազգային դատարանը Լաչինի հարցով որոշումը կհրապարակի փետրվարի 22–ին
Այսօր Արդարադատության միջազգային դատարանը ծանուցել է, որ Հայաստանի կողմից «Լաչինի միջանցքի» ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշումը կհրապարակվի ս.թ փետրվարի 22-ին՝ Երևանի ժամանակով 19:00-ին, հրապարակային նիստում:
Նույն օրը, ավելի ուշ կհրապարակվի նաև Ադրբեջանի կողմից ներկայացված ժամանակավոր միջոց կիրառելու վերաբերյալ պահանջի մասին որոշումը: