Տավուշի մարզի Աճարկուտ գյուղում 44-օրյա պատերազմում անմահացած Դավիթ Շահնազարյանի 23-րդ տարեդարձնի միջոցառմանը մասնակցել է նաև Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը։ Նա իրենից առաջ ելույթ ունեցողներին հորդորել է չասել՝ տղաները զոհվեցին և չգիտենք ինչու, մխիթարություն չկա։
Նշենք, որ Աննա Հակոբյանը տարիներ առաջ ասել էր, թե տղաները զոհվել են հանուն ոչնչի։ Աննա Հակոբյանի ելույթը՝ դասալիքների, դավաճանների ու պատերազմին չմասնակցողների մասին՝ տեսանյութում։