Այսօր լրանում է Ապրիլյան քառօրյա պատերազմի յոթերորդ տարելիցը։ Այդ առիթով Եռաբլուր զինվորական պանթեոն էին այցելել Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Խմբակցության քարտուղար, դաշնակցական Արծվիկ Մինասյանը Hayastan.news-ի հետ զրույցում ասաց, որ 2016 թվականի ադրբեջանական ագրեսիան և դրանով պայմանավորված՝ քառօրյա պատերազմը նպատակ էր հետապնդում ջարդել հայկական զինված ուժերը, դիմադրությունը, և ակնհայտ է, որ դա չհաջողվեց Ադրբեջանին։ «Ովքեր փորձում են այսօր ու նաև այն ժամանակ Ապրիլյան պատերազմը համարել մեր պետականության պարտություն, առնվազն փորձում են արդարացնել իրենց հանցավոր վարքագիծը դրանից հետո տեղի ունեցած այս աղետի հիմնավորման առումով»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում