Ապրիլյան պատերազմը ձախողել է հակառակորդի խորը ռազմավարական ու նաև մարտավարական նպատակները, իրենք իրենց ուզածին չեն հասել, իսկ 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակը մեծամասնությամբ, կարելի է ասել, իր առջև դրված խնդիրը կատարել է։ Մխրճումը եղել է աջ թևում, իսկ աջ թևի պատասխանատուն երկու զորամիավորումների՝ Արցախի պաշտպանության բանակի և մնացած հայկական զորամիավորումների համագործակցության շրջանակներում պետք է իրականացվեր։ Դրա պատասպանատուն ՀՀ զինված ուժերն ու գերագույն հրամանատարն էին։
Այս մասին այսօր Եռաբլուր պանթեոնում Hayastan.news-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ խոսելով ապրիլյան քառօրյա պատերազմի մասին։ Հիշեցնենք, այսօր լրանում է ապրիլյան քառօրյա պետրազմի յոթերորդ տարելիցը։ «Եթե կարճ ասելու լինեմ՝ ապրիլյան պատերազմից հետո դասեր քաղվել է, որովհետև անցկացվել է պաշտպանական ռազմավարական վերանայման ճշգրտում զինված ուժերի զարգացման, առաջին գծի կահավորման և սպառազինության ռազմական տեխնիկայի ծրագրի իրականացման շրջանակներում։ Այլ բան է, թե 44-օրյա պատերազմից առաջ ինչ է արել այսօրվա իշխանությունը բանակցային գործընթացը շարունակելու, զինված ուժերի զարգացումն ապահովելու համար։ Իրենք, կարելի է ասել, ոչինչ չեն արել»-ասաց Սեյրան Օհանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում