Մոսկվայում Իտալիայի դեսպան Ջորջիո Ստարաչեն ուրբաթ օրը կանչվել է ՌԴ ԱԳՆ՝ պայմանավորված վերջերս հանրապետությունում մի շարք ռուս կատարողների ելույթների չեղարկման հետ։ Այս մասին ասված է ՌԴ արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։
Նշվել է, որ իտալական իշխանությունների այս որոշումները, ցավոք, վկայում են ռուս արվեստագետների նկատմամբ խտրականություն դրսևորելու մասին։
ՌԴ ԱԳՆ֊ն նշել է, որ այդ որոշումը հակասում է Իտալիայի ղեկավարության ներկայացուցիչների հայտարարություններին` եվրոպական և համաշխարհային մշակույթի տարածման, պահպանման և կարևորության վերաբերյալ, որը պայմանավորված է ազգային հիմունքներով։