Հետևեք մեզ։

Մյունխենում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրաքյան Քուրդիստանի նախագահի հանդիպումը

20:39, 17 փետրվար 2023
Մյունխենում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրաքյան Քուրդիստանի նախագահի հանդիպումը

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հանդիպումը:

Զրուցակիցները կարևորել են առևտրատնտեսական համագործակցության շարունակական զարգացումը և նշել, որ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները տարեցտարի աճում են: Այդ համատեքստում, կարևորվել է գործարար կապերի ընդլայնումն ու խորացումը:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ: