Մենք շատ ուրախ կլինեինք, եթե Հայաստանում լիներ Սահմանադրություն, լիներ օրենք, ու եթե այդ ամեն ինչը քաղաքական և իրավական հետևանք ունենար, այսօր Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանն ու այդ խմբակը հայտնված կլինեին բանտում այս ժողովրդին բերած դժբախտությունների, աղետի և իրենց ամենօրյա հակաիրավական գործունեության հետևանքով։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Հիշեցնենք, քիչ առաջ Ձերբակալվածների պահման վայրից դուրս եկավ «Հայաստան» խմբակցության՝ երեք օր առաջ ձերբակալված պատգամավոր Մհեր Սահակյանը։
«Միշտ պետք է հիշեն, որ աշխարհում ոչ մի իշխանություն հավերժ չի եղել, իրենցը՝ առավելևս, ու ամեն ինչի համար պատասխան են տալու։ Այն, որ պատասխանատվությունից են խոսում, պետք է հիշեն, որ պատասխան են տալու, իրենց ձեռքերն արյունոտ են, իրենք հանձնել են մեր հայրենիքի մի մասը ու շարունակում են հանձնել, մնացածը երկրորդական է։ Գլխավոր մեղքը իրենց այս լկտի պահվածքը չի, գլխավոր մեղքը մեր երկիրն այս իրավիճակին հասցնելն է»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։