Հետևեք մեզ։

Ալ-Նասրը հաղթեց մրցակցին, Ռոնալդուն՝ երկու գոլային փոխանցման հեղինակ

22:34, 17 փետրվար 2023
Ալ-Նասրը հաղթեց մրցակցին, Ռոնալդուն՝ երկու գոլային փոխանցման հեղինակ

Սաուդյան Արաբիայի առաջնության 17-րդ տուրի խաղում «Ալ-Նասրը» 2-1 հաշվով հաղթեց «Ալ-Տաավունին»։

Երկու գոլային փոխանցումն էլ կատարեց թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

 «Ալ-Նասրը» 40 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։