Եվրամիությունը կշարունակի ջանքեր գործադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Եվրամիությունը նույնպես կշարունակի՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ վարելու և Հարավային Կովկասում կայունություն և անվտանգություն ապահովելու ուղղությամբ ջանքերը։