Հետևեք մեզ։

Մեդվեդևը նախազգուշացրել է Կիևին, որ Ղրիմին հարվածելու դեպքում «բանակցություններ չեն լինի»

11:23, 11 փետրվար 2023
Մեդվեդևը նախազգուշացրել է Կիևին, որ Ղրիմին հարվածելու դեպքում «բանակցություններ չեն լինի»

Ղրիմի վրա Ուկրաինայի կողմից հարվածների դեպքում «բանակցություններ չեն լինի», կլինեն միայն պատասխան հարվածներ Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքներին։ Այդ մասին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը` լրագրող Նադանա Ֆրիդրիխսոնին տված գրավոր հարցազրույցում։

«Այս դեպքում բանակցություններ չեն լինի, կլինեն միայն պատասխան հարվածներ: Կիևի իշխանության տակ մնացած ողջ Ուկրաինան կվառվի»,- ասել է Մեդվեդևը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանին` Ղրիմին հարվածնելով, կստիպեն բանակցել Ուկրաինայի հետ։

 

Վերլուծական