Հետևեք մեզ։

Փաշինյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին

23:34, 17 փետրվար 2023
Փաշինյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին

Մյունխենում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հանդիպումը:

 

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և ընդգծել միջազգային հանրության կողմից շարունակական ու հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը` խնդրի լուծման նպատակով:

 

Կողմերն անդրադարձել են Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեությանը և հույս հայտնել, որ այն կնպաստի խաղաղության ու կայունության ամրապնդմանը:

 

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: