Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ասել է, թե ինչ կանի, եթե «ներաձուրիներն» այս մրցաշրջանում նվաճեն Ա Սերիայի տիտղոսը։
«Իմ երազանքն է «Ինտերի» համար 20-րդ սկուդետտոն նվաճելը: Եթե դա տեղի ունենա, ես խոստանում եմ երգել Ալ Բանոյի երգը։
Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ մենք հանդերձարանում թյուրիմացության պահեր ունեինք, բայց խոսեցինք միմյանց հետ, պայմանավորվեցինք, որ պետք է առաջ շարժվել, պայքարել այս գույների համար»,֊ասել է նա։