Երևանի կենտրոնում Hayastan.news-ը հարցում էր անցկացնում քաղաքացիների շրջանում, թե ինչ կարող են ասել այն մասին, որ թշնամին նորից առաջխաղացում է գրանցել Սյունիքի մարզում։ Հարցման ընթացքում Տիգրան Մեծի պողոտայում հանդիպեցինք Եհովայի վկաների, որոնք փողոցում բացահայատ հոգևորսությամբ էին զբաղված։ Նրանց ևս նույն հարցը տվեցինք, սակայն Եհովայի վկաները մեզ հորդորեցին բոլոր հարցերով դիմել իրենց լրատվական ծառայությանը՝ հընթացս մեզ պարզելով իրենց այցեքարտը։ Այդ պահին բանավեճ ծավալվեց մեր և նրանց միջև,որին քիչ անց միջամտեց տարածքով անցնող մի քաղաքացի՝ քննադատելով Եհովայի վկաներին ու նրանց գործունեությունը։
Մանրամասն՝ տեսանյութում․