Փետրվարի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «Ավագ սպաների զինվորական կոչումներ և ավագ հրամանատարական կազմի հատուկ կոչումներ շնորհելու մասին»։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում։
Ըստ հրամանագրի՝ Արևելյան ռազմական օկրուգի հրամանատար Ռուստամ Մուրադովը գեներալ-լեյտենանտից գեներալ-գնդապետի կոչում է ստացել։ Արևմտյան ռազմական օկրուգի հրամանատար Եվգենի Նիկիֆորովը նույնպես կոչում է ստացել։