Հետևեք մեզ։

Հնարավո՞ր է՝ տասը հոգով գնան խաշի և բոլորն էլ նույն նախասիրությունն ունենան․ դատավոր Դավիթ Հարությունյանը՝ դատավորների կոնսենսուսի մասին (տեսանյութ)

17:07, 07 ապրիլ 2023

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանն այսօր Դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում քննադատեց ԲԴԽ-ի այն մոտեցումը, թե իրենց մոտ կա բացարձակ կոնսենսուս։


«Երբ որ կանգնում ու ասում են, որ իրենց մոտ բացարձակ կոնսենսուս է, դա էդպես չի կարող լինել ուղղակի։ Եթե բացարձակ կոնսենսուս կա, ուրեմն ինչ-որ մեկի կողմից ուղղորդվում է։ Տեսեք, օրինակ, մեր գործընկերներից մեկը հարցազրույց էր տվել ու արդարադատության նախարարի և ԲԴԽ նախագահի հարաբերությունները որակել էր էնպիսի մտերմիկ, որ նույնսիկ միասին խաշ են ուտում»-ասաց Դավիթ Հարությունյանն ու պատկերավոր օրինակ բերեց խաշ ուտողների մասով։


Մանրամասները՝ տեսանյութում:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ