Հայաստանը փետրվարի 11-ին հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարներ է ուղարկել Թուրքիա։ Այս մասին հայտնել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը։
«Այսօր Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա։ Հումանիտար օգնությամբ բեռնատարները սահմանին հատել են Մարգարայի կամուրջը և ուղևորվում են երկրաշարժից տուժած շրջան»,- հայտնել է խոսնակը «Թվիթեր»-ի իր էջում։