Այսօր հրավիրվել է Դատավորների ընդհանուր ժողով, որտեղ պետք է ընտրեն ԲԴԽ երկու նոր անդամի։ Հիշեցնենք՝ նրանք փոխարինելու են ԲԴԽ անդամներ Անի Մխիթարյանին և Սերգեյ Չիչոյանին, քանի որ նրանց լիազորությունների ժամկետն ավարտվում է։
Hayastan.news-ն այսօր դատավորների ընդհանուր ժողովից առաջ զրուցել է Հակակոռուպցիոն դատարանի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացված դատավոր Նարինե Ավագյանի հետ։
Հիշեցնենք՝ նրա վարույթում է գտնվում տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի և նրա ընտանիքի անդամներին առնչվող ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ գործը։
Ավագյանն ասաց, որ հնարավոր է՝ մինչև տարվա վերջ այսօրինակ գործերով առաջին ատյանում արդեն ունենանք դատական ակտեր, եթե հավելյալ միջնորդություններ և նոր ներգրավվող անձինք չլինեն։
Մանրամասն՝ տեսանյութում
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ