Այսօր հրավիրվել է Դատավորների ընդհանուր ժողով, որտեղ պետք է ընտրեն ԲԴԽ երկու նոր անդամի։ Հիշեցնենք՝ նրանք փոխարինելու են ԲԴԽ անդամներ Անի Մխիթարյանին և Սերգեյ Չիչոյանին, քանի որ նրանց լիազորությունների ժամկետն ավարտվում է։
Դեռևս ԲԴԽ անդամ հանդիսացող Սերգեյ Չիչոյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, թե ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի և արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի ընկերական հարաբերությունները կապ չունեն դատավորների նկատամամբ նախարարի կողմից հարուցվող կարգապահական վարույթների հետ։
Hayastan.news-ի նկատեց, թե այն դատավորները, որոնք քիչ թե շատ անկախ և ըմբոստ դատավորի համարում ունեն, նրանք ժամկետների խախտման հիմքով հայտնվում են Գրիգոր Մինասյանի և ԲԴԽ-ի թիրախում։
Սրան ի պատասպան՝ Չիչոյանն ասաց․ «Ես չեմ կարող ասել՝ անկախ դատավորներն ովքեր են, որ պատժվել են՝ ըստ Ձեզ, ով որ խախտում է թույլ տվել, նա էլ հայտնվել է արդարադատության նախարարի կամ ԲԴԽ-ի թիրախում»։
Մանրամասն՝ տեսանյութում:
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ