ԵԽԽՎ համազեկուցողները Ջերմուկում այցելել են ադրբեջանական ագրեսիայից տուժած հատվածներ։ Այս մասին հայտնում է Ջերմուկի համայնքապետարանը։
«Ջերմուկում են` փաստահավաք առաքելությամբ Հայաստանի Հանրապետություն ժամանած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները`ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի, պատգամավորների եւ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղեկցությամբ:
Այցի շրջանակներում Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ պատվիրակության անդամները այցելել են`Ջերմուկ առողջարանային քաղաքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած վայրեր, ներկայացվել է ստեղծված իրավիճակը: