ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Մյունխենի անվտանգության համաժողովում խոսել է այն մասին, թե ինչ տեղի կունենա, եթե պատերազմը հաղթի Պուտինը։
«Եթե Պուտինը հաղթի Ուկրաինայում, նրան և մյուս ավտորիտար առաջնորդներին ուղերձը կլինի այն, որ նրանք կարող են ուժ կիրառել, որպեսզի ստանան այն, ինչ ուզում են,-ասել է նա և հավելել, որ Ուկրաինային օգնելը բոլորի շահերից է բխում»։
Բացի այդ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ պատերազմի ամենակարևոր դասն այն է, որ Հյուսիսային Ամերիկան և Եվրոպան պետք է միասին մնան: «Ավելի վտանգավոր աշխարհում մեզ, ավելի քան երբևէ, անհրաժեշտ է մեր անդրատլանտյան դաշինքը: Առանց ՆԱՏՕ-ի Եվրոպայում անվտանգություն չկա»,- եզրափակել է նա։