Մյունխենում Ադրբեջանի նախագահն անդրադարձել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Նրան անվանել է կոռումպացված պաշտոնյա, և հայտնել․ «Մենք պատրաստ ենք բանակցել Ղարաբաղի հայերի հետ, բայց միայն այն դեպքում, երբ ՌԴ քաղաքացի, քրեական հեղինակություն ու կոռումպացված Վարդանյանը լքի Ղարաբաղը։ Մենք չենք բանակցի մարդու հետ, որ մաքսանենգ ճանապարհով ուղարկվել է Ռուսաստանից»։
Նա չի համաձայնել նաև Լաչինի փակ լինելու հետ, ակնարկելով, որ ոչ եք չգիտի ինչպես Վարդանյանը հայտնվեց Ղարաբաղում, և ինչպես է նա փորձում հետ գնալ Երևան, այնտեղից՝ Մոսկվա, ապա՝ Երևան և հետո Ղարաբաղ․ «Սա ցույց է տալիս, որ չկա շրջափակում»