Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդումներին, որոնք նա արել է Մյունխենի միջազգային համաժողովի շրջանակներում տեղի ունեցած Հարավային Կովկասի անվտանգության թեմայով քննարկմանը։ Այդ քննարկման մասնակիցներն էին Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտ։
Ալիևը հայտարարել էր, թե իբր «չկա Լեռնային Ղարաբաղ հասկացություն և Ադրբեջանում չկա նման վարչատարածքային միավոր»։ Այս հայտարարությանն ի պատասխան Փաշինյանն ասել է․ «Լեռնային Ղարաբաղ կա, և կա նաև Լաչինի միջանցք, որը պետք է բաց լինի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարարության համաձայն, իսկ այդ փաստաթղթի տակ ստորագրել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Հենց այդ փաստաթղթի վրա դրված է Ադրբեջանի նախագահի ստորագրությունը»։
Փաշինյանը նաև պատմել է, որ դիմակավորված ադրբեջանցիները կանգնեցրել են Գորիսից Ստեփանակերտ երեխաների տեղափոխող ավտոբուսը, վախեցրել երեխաներին, և դրանիցհետո հայերը չեն փորձել անցնել Լաչինի միջանցքով։