Սահմանադրության 191-րդ հոդվածն ամրագրում է, որ ՄԻՊ անկախ պետական անձ է, ինստիտուտ։
Այս ամենը վկայում այն, որ ՄԻՊ-ը պետք է լինի անկախ այն գործադիր իշխանությունից, որն իրականացնում է իշխանություն, որովհետև անկախություն չունենալով իշխանությունից, ստիպված է լինելու բավարարել իշխանության ցանկությունները, կատարել իշխանության ցուցումները, անկախություն նշանակում է անկախ լինել նաև իրավապահ մարմիններից, դուք չեք կարող ապահովել այդ անկախությունը։
Այս մասին Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ խոսքն ուղղելով ՔՊ-ի ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանին։
Մինասյանը թվարկեց պատճառները, թե ինչու նա չի կարող լինել անկախ․«Ոչ միայն այն պարզ պատճառով, որ այդ համակարգից եք եկել, այլ նաև շատ պարզ պատճառով, որովհետև երկրում մոլեգնում է մարդու իրավունքների ամենօրյա խախտումները և դրանց հիմնական դերակատակությունը ստանձնել են իշխանության կամ իշխանամերձ անձինք։ Ուղղակի, դուք ֆունկցիոնալ առումով չեք կարող ապահովել, ցավով եմ սա արձանագրում։ ՄԻՊ-ը պետք է լինի իսկաապես անկախ, ոչ միայն քաղաքական իշխանության, այլ նաև ընդդիմության, նաև հանրության մեծ հատվածների կողմից կոնսենսուսային թեկնածու պետք է լինի, դուք կոնսենսուսային թեկանծու չեք, ավելին, դուք իշխանության պատշպանն եք, այդպիսով մարդու իրավունքների պաշտպանություն չի իրականացվում»,-ասաց Մինասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․