Ազգային ժողովի նիստին մեկնարկին ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ սահմանային իրավիճակին, խոսեց երեկ տեղի ունեցած դեպքերի մասին, և նշեց․ «Թշնամին բազմաթիվ զոհեր և վիրավորներ ունի, ցավոք, մենք նույնպես զոհեր և վիրավորներ ունենք, վիրավորներին մաղթենք ապաքինում։ Մեկ րոպե հարգենք զոհերի հիշատակը»։
Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց երեկ Սյունիքում թշնամու կրակոցից զոհված Արթուր Ավետիսի Սահակյանի (ծնվ. 1999թ.),Մկրտիչ Արմենի Հարությունյանի (ծնվ. 1989թ.),Հենրիկ Վաչագանի Քոչարյանի (ծնվ. 1997թ.) և Նարեկ Գագիկի Սարգսյանի (ծնվ. 1994թ.) հիշատակը։