Հետևեք մեզ։

Գազի բալոնի պայթյուն Կաթնաղբյուր գյուղի գազալցակայանում. կա 3 տուժած

12:37, 19 փետրվար 2023
Գազի բալոնի պայթյուն Կաթնաղբյուր գյուղի գազալցակայանում. կա 3 տուժած

Փետրվարի 19-ին, ժամը 11։45-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Կաթնաղբյուր գյուղի մոտակայքում գտնվող գազալցակայանում, տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, կա երեք տուժած, վնասվել է երեք ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական ջոկատ։