Երևանի «Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը այսօր մայրաքաղաքի կենտրոնում դարձյալ ծառահատումներ էր իրականացնում։ Այս անգամ կտրում էին Սայաթ-Նովա պողոտայի՝ Օպերային հարող տարածքի ծառերը։
Տեղում աշխատանքներին հետևող «Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանից Hayastan.news-ը հետաքրքրվեց, թե նախորդ անգամ Կասկադին հարող տարածքի ծառերը հատեցին, տեղը սակուրաներ տնկեցին, ու ոչ ոք միտինգ չարեց, կարծես թե՝ համակերպվեցին դրա հետ, իսկ հիմա ի՞նչ ծառեր են հատում և ի՞նչ են տնկելու տեղը։
«Իսկ ինչի՞ պիտի միտինգ անեին, որ ծա՞ռ ենք տնկում քաղաքում»,-ասաց նա։
Մեր դիտարկմանը, թե այստեղ ծառ կար, ինչո՞ւ են հատում դրանք, Բեգոյանն ասաց, որ դրանք ծառեր չէին, այլ ծառի կոճղեր, հիմա դրանք կտրում են, տեղը նոր սոսիներ տնկեն։ Իսկ հատվող ծառիները թեղիներ են, որոնք արդեն 70 տարվա ծառեր էին։
Մանրամասները՝ տեսանյութում․
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ