Առողջապահության նախարարի հրամանով՝ հունվարի 1-ից նոր չափորոշիչներ են սահմանվել առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի բժիշկների աշխատավարձերի հաշվարկման համար։
Ըստ այդ հրամանի՝ ներդրվել է բոնուսային համակարգ, և բոլոր տեսակի բուժաշխատողներն այսուհետ կվարձատրվեն՝ ըստ կատարած աշխատանքի ծավալի, գրանցած կանչերի քանակի և այլն։
Հրամանը, սակայն, դեռ հրապարակված չէ՝ անհասկանալի պատճառներով, բուժաշխատողներից էլ մեզ հետ զրույցում ասացին, որ իրենց կյանքում այս իմաստով ոչինչ չի փոխվել. իրենց աշխատավարձը չի ավելացել, և որևէ բոնուսային համակարգ այս պահին չի կիրառվում։
Մինչդեռ, նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր Hayastan.news-ի հետ զրույցում վստահեցրեց, որ հրամանը հունվարի 1-ից ուժի մեջ է մտել, սակայն դժվարացավ պատասխանել, թե ինչու այն մինչ օրս չի հրապարակվել։
Մանրամասն՝ տեսանյութում
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ